3 տատիկներ առաջին անգամ կանեփ են ծխում Ամստերդամում

11:29   7 օգոստոսի, 2016

Ընկերուհիներ 82-ամյա Թրիշը, 73-ամյա Մարգոթն ու 78-ամյա Դեֆնին համաձայնել են մասնակցել բրիտանական Channel 4-ի հեռուստանախագծերից մեկին, որի շրջանակում թոշակառու տատիկները հասել են Հոլանդիա։ Իսկ ինչերն են ամենից շատ գրավում զբոսաշրջիկներին Ամստերդամում։ Իհարկե, կարմիր լապտերների թաղամասը եւ օրինական թմրանյութերը։

Հավաստիանալով, որ թմրանյութ օգտագործելուց հետո չեն հայտնվի ճաղերի հետեւում՝ տարեց բրիտանուհիները գնացել են կանեփ ծխելու. չէ՞ որ նրանք երբեք այդ հնարավորությունը չէին ունեցել։

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE