Գարիկ Մարտիրոսյանն ու Ալեքսանդր Նեզլոբինը հրավիրում են Comedy Club–ի երեւանյան համերգին

16:14   8 օգոստոսի, 2016

Ինչպես արդեն հայտնի է Comedy club-ը գալիս է Երեւան, որտեղ օգոստոսի 23-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում առաջին անգամ ելույթ կունենա Comedy Club-ի թոփ-կազմը՝ Գարիկ Մարտիրոսյանը, Գարիկ Խառլամովը, Տիմուր Բատրուդինովը, Դեմիս Կարիբադիսը, Դմիտրի Սորոկինը, Անդրեյ Սկորոխոդը, USB խումբը և ռուսական հեռուստատեսության լավագույն երգիծական շոուի այլ մասնակիցներ։

Իսկ մինչ այդ, սիրված շոումենները ուրախացնում են մեզ տեսաուղերձներով, որոնք մենք չենք կարող անտեսել, քանզի շատ ենք սիրում նրանց։

Գարիկ Մարտիրոսյանն ու Ալեքսանդր Նեզլոբինը հրավիրում են են Comedy Club–ի երեւանյան համերգին, որը կազմակերպել է Jet Set ընկերությունը։

Ի դեպ, մեծ համերգասրահում կտեղադրվեն Comedy Club-ի արդեն ավանդական դարձած սեղանները, որոնց շնորհիվ դուք ձեզ ոչ թե պարզապես շոուի հանդիսատեսը կզգաք, այլ հյուրը:

Նշենք, որ տոմսերի գինը 5000-ից 150 000 դրամի սահմանում է եւ արդեն վաճառքում են։



© NEWS.am STYLE