Ինչպե՞ս վարվել տղամարդկանց հետ

23:02   24 օգոստոսի, 2016

Ամուսնացած տղամարդիկ: Կյանքում տարբեր իրավիճակներ են լինում, եւ այնպես է պատահում, որ դուք ամուսնացած տղամարդու եք սիրահարվում եւ ցանկանում եք նրա հետ հաճելի ժամանակ անցկացնել: Հասկանալի է, որ նրան չեք զարմացնի արդուկված շապիկներով եւ նրբահամ կարկանդակներով, որոնցով նրան երես է տալիս կինը, բայց ահա ինչ-որ հետաքրքիր բան մտածելն անհրաժեշտ է: Օրինակ՝ հոբբի: Ցատկեք պարաշյուտով, ակվալանգով ջրասուզվեք միասին կամ լուսանկարվեք: Ամուսնացած տղամարդը ձեզ հետ հոգու հանգստացում է փնտրում, ուստի ցանկանում է ժամանակն այնպես չանցկացնել, ինչպես ընտանիքում:

Նրան սաստիկ մի՛ կապվեք, մի՛ պահանջեք ավելի շատ շփում, այլ ժամանակն անցկացրեք ընկեր-ընկերուհիների հետ, մի՛ վախեցեք հեռանալ եւ ճանապարհորդության մեկնել ինքնուրույն: Մի՛ մոռացեք սիրախաղի մասին: Մի փոքր անկախությունը չի խանգարի ինքնագնահատականի բարձրացմանը: Եվ թող ձեր ամուսնացած տղամարդը ձեզ մի քիչ խանդի եւ հասկանա, որ նրա սեփականությունը չեք, այլ միանգամայն ինքնուրույն ինքնաբավ մարդ, որն ուղղակի նրա հետ լավ է զգում:

Տղամարդը ձեզնից ավելի տարիքով է: Եթե տղամարդը ձեզնից զգալիորեն տարիքով է, բայց նրա հետ շփվելիս դա ամենեւին նկատելի չէ, եւ ձեզ գրգռում է նրա վստահությունն ու փորձը, ապա գլխավորն այն է, որ երբեք նրան չհիշեցնեք ձեր միջեւ տարիքային մեծ տարբերությունը: Դուք կարող եք հիանալ, հարգել, սպասել, լսել եւ վայելել: Պատրաստ եղեք, որ նա չի կարողանա ձեզ հետ այնքան ժամանակ անցկացնել, որքան կցանկանայիք: Նա ավելի շատ զբաղված մարդ է:

Տարեց տղամարդիկ կանխատեսելի են եւ կայուն, ինչպես որոշակի ժամի վրա դրված զարթուցիչը: Այդ պատճառով ամբողջ անսպասելիությունը ձեզնից պիտի բխի: Նրան անակնկալ մատուցեք, ավելի լավ է տանը կամ անկողնում, ինչ-որ բան պատրաստեք եւ ռոմանտիկ երեկո կազմակերպեք:

Աղբյուրը՝ Kleo



© NEWS.am STYLE