«Дом 2»-ի հաղորդավարուհին հիստերիա է բարձրացրել «Ավտոմոբիլային կարաոկե» շոուի ժամանակ

11:32   9 օգոստոսի, 2016

«Дом 2» հեռուստանախագծի հայտնի հաղորդավարուհի Օլգա Բուզովան հիստերիա է բարձրացրել ամերիկյան «Ավտոմոբիլային կարաոկե» շոուի ռուսական տարբերակի նկարահանումների ժամանակ:

Օլգա Բուզովան աստղային կարաոկե-շոուի հերթական հերոսն է դարձել, սակայն ամեն ինչ ծրագրվածի պես չի ընթացել: Շոուի ավարտին նա հրաժարվել է կատարել հաղորդավար Սեմի հրահանգները՝ իսկական հիստերիա բարձրացնելով:

Միջադեպի պատճառ է դարձել այն, որ Օլգան հրաժարվել է ձեռքերը մտցնել որդերով լի արկղի մեջ:

Աղբյուրը՝  Life.ru



© NEWS.am STYLE