Հարսնացուին խորանի մոտ ուղեկցել է անծանոթը, որը կրում է նորահարսի հոր սիրտը

11:51   9 օգոստոսի, 2016

Փենսիլվանիայից Ջենի Ստեֆանը իր հարսանիքի նախօրեին հանդիպել է այն անծանոթին, որին տարիներ առաջ փոխպատվաստել են հոր՝ Միքայել Ստեֆանի սիրտը։

Քանի որ ըստ ավանդույթի նորահարսին հայրն է ուղեկցում խորանի մոտ (իսկ Ջենիի հայրը սպանվել էր 10 տարի առաջ), Ստեֆանը խնդրել է անծանոթին՝ Արթուր Թոմասին, ստանձնել այդ պատասխանատու գործը։ Այդպես հորը կորցրած հարսը գոնե կզգար նրա սրտի բաբախյունը եւ հոր «ներկայությունն» իր հարսանյաց հանդեսին։

Տղամարդը չի մերժել իր դոնորի դստերը։

«Նրան գրկելիս զգում էի, որ կրկին հորս մոտ եմ։ Դա հենց այն էր, ինչ պետք էր ինձ։ Ես անչափ ուրախ էի, որ հայրս այդ օրը ներկա էր ինչպես հոգեպես, այնպես էլ ֆիզիկապես նրա մարմնի մի մասնիկը մեզ հետ էր»,- պատմել է հարսնացուն։

Իսկ Արթուր Թոմասի համար մեծ պատիվ էր ուղեկցել այն մարդու դստերը, որը երկրորդ կյանք էր պարգեւել իրեն։

Նշենք, որ Թոմասը երկար տարիներ շնորհակալական նամակներ է գրել, նվերներ է ուղարկել Ստեֆանների ընտանիքին, սակայն միայն 10 տարի անց են նրանք հանդիպել իրար հետ։

 

Աղբյուրը՝  Daily mail



© NEWS.am STYLE