Հռոմում ոստիկանները պաստա են պատրաստել ծեր զույգի համար

15:41   9 օգոստոսի, 2016

Ո՞րն է ոստիկանի գլխավոր գործառույթը։ Պահպանել քաղաքացիների անվտանգությունը՝ ծառայելով նրանց։ Հավանաբար իտալացի ոստիկանները շատ լավ գիտեն իրենց ուսերին դրված այս բարդ եւ պատասխանատու գործի էությունը։

Մոտ 70 տարի առաջ ամուսնացած 94-ամյա Միշելն ու 89-ամյա Ջոլին միասին են ապրում եւ իրենց շատ միայնակ են զգում։ Սակայն վերջերս նրանց ճիչերն ու լացը այնքան բարձր են եղել, որ հարեւանները ոստիկանություն են զանգել։

Գալով «դեպքի վայր»՝ ոստիկանները գտել են սթրեսային, միայնակ վիճակում ծերունիների, ովքեր հեռուստացույցով վատ նորություններ լսելուց հետո սկսել են արտասվել։

Բայց ամուսիններին հանգստացնելուց բացի, հոգատար ոստիկանները նկատել են, որ նրանք ուտելու գրեթե ոչինչ չունեն։ Եվ ոստիկանները որոշել են ուտեստ պատրաստել ծերերի համար։ Իսկ ինչ պետք է պատրաստեին ԻՏԱԼԱՑԻ ոստիկանները։ Իհարկե, պաստա՝ կարագով եւ պարնեզան պանրով։

Այս դեպքի մասին Հռոմի ոստիկանությունը տեղեկացրել է Facebook-ի իր պաշտոնական էջում՝ գրելով.

«Այս անգամ ոչ մի հանցագործություն չկար։ Միշելն ու Ջոլին չեն վնասվել, ոչ էլ նրանց տուն գողեր են մտել։ Բայց տղաներին սպասվում էր ավելի վշտացնող առաջադրանք՝ երկու միայնակ հոգիներ, որոնց պետք էր հանգստացնել եւ հուսադրել։ Եվ տղաները հասկացել են, որ մարդկային ջերմությունը կվերականգնի նրանց հանդարտությունը»,- իրավիճակը մեկնաբանել են ոստիկանները։

Նշենք, որ լուսանկարներն ավելի քան 65000 լայք է հավաքել։

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE