Ինչպես օրը ճիշտ սկսել

20:29   26 օգոստոսի, 2016

12 խորհուրդ, թե ինչպես է ճիշտ օրն սկսել:

1. Օրվա առաջին ժամը ոսկե ժամն է: Այն ավելի լավ է նվիրել ինքնազարգացմանը եւ քո վրա աշխատելուն: Ոչ մի դեպքում համակարգիչ եւ հեռուստացույց մի՛ միացրեք՝ ձեր ուղեղը ոչ պիտանի տեղեկությամբ չլցնելու համար: Զբաղվեք ինքնազարգացմամբ, անձնական գրառումներ կատարելով, մեդիտացիայով եւ մտորելով, ոգեշնչող գրքերի ընթերցանությամբ: Հիշե՛ք՝ արթնանալուց հետո ձեր առաջին ժամը որքան արդյունավետ անցնի, այդքան արդյունավետ կլինի ամբողջ օրը: Զբաղվեք օգտակար գործով, եւ շատ արդյունավետ եղեք գոնե առաջին ժամվա ընթացքում: Հետո ամեն ինչ ինքնաբերաբոր կընթանա:

2. Առավոտյան նոթեր: Առավոտն ամենահարմար ժամանակն է նոթեր գրելու համար: Դրանով արդեն առաջին տարին չէ, որ զբաղվում եմ եւ մտադիր չեմ թողնել: Առավոտյան նոթերը գլուխը լավագույնս են ազատում ամեն ոչ պիտանի բանից: Երբ գրում եմ, ինքս ինձ հետ կապի զգացում եմ ունենում: Առավոտյան նոթերը նման են անձնական օրագիր վարելուն:

3. Առավոտյան կարելի է մեդիտացիայով զբաղել: Իմ միակ մեդիտացիան ներման մեդիտացիան է: Սովորաբար դրանով զբաղվում եմ, երբ ափսեներն եմ լվանում կամ ցնցուղ եմ ընդունում, նաեւ զբոսնելիս: Մեդիտացիայի մեկ այլ օրինակ է յոգայի Շավասանայի մեդիտացիան, երբ առանց շարժվելու 10-15 րոպե պառկում ես եւ ջանում ոչ մի բանի մասին չմտածել: Արթնանալուց հետո այն չարժե անել, այլապես նորից կքնեք, ավելի լավ է օրվա ընթացքում:

4. Պնդումներ: Առավոտյան նաեւ օգտակար են դրական պնդումները, որոնք ամբողջ օրվան լավ տրամադրություն են հաղորդում: Ինձ դուր են գալիս՝ «Ես ամեն օր կյանքը վայելում եմ», «Ես տոնում եմ իմ յուրաքանչյուր օրը» եւ «Կյանքը ուրախության, հաջողության եւ առատության անվերջանալի հոսք է» պնդումները:

5. Օգտակար գրքեր: Կարելի անհրաժեշտ գրքեր կարդալ: Ես սովորաբար առավոտյան ազատ ժամանակ չունեմ, քանի որ այն ծախսվում է առավոտյան էջերը գրելու, թայչի-ցիգունով զբաղվելու համար: Բայց եթե ինչ-որ բան գրել չեք սիրում, ապա ընթերցեք: Թեկուզ օրական 30 րոպե: Այդպես հնարավոր է ոչ միայն մի գիրք կարդալ, այլ նույիսկ հաղթահարել ամենաբարդն ու դժվարը: Ինքնազարգացման համար 100 գիրք եմ խորհուրդ տալիս:

6. Սպորտով զբաղվեք: Սպորտով զբաղվելու լավագույն ժամանակը առավոտյան է: Այո՛, հանուն դրա արժե վաղ արթնանալ: Եթե դժվարանում եք սպորտով զբաղվելուն վարժվել, ապա դա արեք առավոտյան արթնանալուն պես: Առավոտյան դիմադրությունն ավելի քիչ է: Արեցիր, ու վերջ՝ օրն ազատ է: Ինձ դուր է գալիս առավոտյան թայչի-ցիգունով զբաղվելը, որովհետեւ ուժերդ չես կորցնում եւ գործնականում չես հոգնում: Ժամանակի ընթացքում դա օգտակար սովորություն է դառնում:

7. Կարեւոր գործեր: Եթե հիմնական կամ արտահաստիքային աշխատանք եք կատարում, ապա բոլոր կարեւոր գործերն օրվա առաջին կեսին նախատեսեք: Առավոտյան նույնիսկ ամենաբարդ եւ ծանր գործերն ասես խաղալով արվեն: Այդ պատճառով է, որ վաղուց ի վեր դպրոցներն ու համալսարանները հենց ժամը 9-ից են աշխատում: Առավոտյան ստեղծագործական ակտիվությունը բարձր է: Հոդվածները շատ ավելի հեշտ են գրվում:

8. Օրվա պլան: Շատ ավելի լավ է առավոտյան զբաղվել ամբողջ օրվա պլանավորմամբ: Անհրաժեշտ է գրառել օրվա ձեր նպատակները, այն ամենի նվազագույն ծրագիրը, որը պետք է անեք:

9. Առավոտը պետք է հանգիստ եւ թուլացնող լինի: Ոչ մի հապճեպություն եւ նյարդայնություն: Եթե առանց դրա հնարավոր չէ, ապա դուք ուշ եք արթնանում: Այժմ ամուսնուս հետ առավոտյան միասին ենք արթնանում: Նրա աշխատանքի եմ ճանապարհում: Երկուսս էլ ժամանակը տեղաբաշխում ենք թայմերով, որպեսզի բոլոր գործերը հասցնենք եւ դեռ միասին էլ նախաճաշենք: Համոզված եմ, որ առավոտը լավագույն ժամանակն է միասին լինելու եւ հոգեկից զրույց վարելու համար: Երեկոյան, երբ երկուսս էլ հոգնած ենք, արդեն ո՛չ նրա, ո՛չ իմ ուժերը չեն բավականացնում շփման համար:

10. Առավոտյան հոդվածներ: Երբ ամուսինս աշխատանքի է գնում, ջանում եմ մեկ ժամ հատկացնել բլոգի ապագա հոդվածները գրելուն: Դա անում եմ որպես սեւագիր եւ նշումների տեսքով: Ըստ 10 հազար ժամերի տեսության՝ մեկ ժամը քիչ է: Բայց երբ գրելուն թեկուզ մեկ ժամ հատկացնում ես, ապա հետո նույնիսկ սեւագրերդ բավական շատ են լինում: Արդեն կա հիմքը, որի վրա պիտի աշխատես: Այդ պատճառով բլոգում արդեն շատ հոդվածներ ունեմ: Որտե՞ղ այն հրապարակել: Կարելի է սեփական բլոգ ստեղծել եւ այնտեղ հրապարակել հոդվածները կամ ուղարկել մեզ:

11. Երախտագիտության վարժություններ: Առավոտյան նաեւ կարելի է գրառել այն ամենը, ինչի համար երախտապարտ եք: Դա ձեզ անհրաժեշտ տրամադրության է հակում: Անհրաժեշտ է գրառել կամ ասել այն ամենի մասին, ինչի համար շնորհակալ եք Տիեզերքին: Հիշո՞ւմ եք՝ «Գաղտնիք» ֆիլմում կար Երախտիքի քար: Այդպես դուք ել կարող եք երախտագիտության ծես ստեղծել: Ինչի համար երախատապարտ լինե՞լ: Ձեր առողջության, ձեր հնարավորությունների, ձեր տաղանդի, ձեր կեսի եւ ծնողների առողջության, ձեր սեղանին ուտելիք, գլխի վրա ծածկ ունենալու համար:

12. Մեկ բաժակ ջուր: Վեր կենալուց անմիջապես հետո մեկ բաժակ ջուր խմեք: Այդպես ձեր օրգանիզմը կլարցնի խոնավության պակասը, իսկ դուք ավելի արագ կարթնանաք: Ոմանք ջուրը նաեւ դրական պնդումներով են լիցքավորում:

Օրվա ճիշտ սկիզբը կարող է բազմակի անգամ մեծացնել ձեր արդյունավետությունը: Առավոտյան շատ լավ է ինքնազարգացմամբ զբաղվելը: Եթե ձեր առավոտվա ժամերն արդյունավետ լինեն, ապա ճաշին զարմանքով կնկատեք, որ պլանավորած ամեն ինչն արել եք: Դուք ազատ ժամանակ կունենաք, որը կարելի է ծախսել սիրելի զբաղմունքի կամ քո նոր կոչման փնտրտուքի վրա:

 

 

Աղբյուրը՝ Liza.u



© NEWS.am STYLE