Flash tattoo-ների 10 ոճային տարբերակ

20:01   9 օգոստոսի, 2016

Օգոստոսը Flash tattoo-ներ անելու եւ դրանցով պարծենալու վերջին հնարավորությունն է։ Անցած ամռան գխավոր հիթը դարձած մետաղական այս դաջվածքները դեռ նորաձեւ են եւ իդեալական տարբերակ են հատկապես նրանց համար, ովքեր մտադիր են ծովափ գնալ (քանի որ դրանք ջրի մեջ նույնպես պահպանում են իրենց գեղեցկությունը), կամ արդեն վերադարձել են արեւայրուք ընդունած։ Մարմինը Flash tattoo-ով զարդարելու համար ընդամենը հարկավոր է դաջվածքի թերթիկ, սպունգ կամ կտոր եւ ջուր։

Իհարկե, ժամանակավոր դաջվածքների բազմաթիվ պատկերներ են առաջարկվում, բայց մենք ընտրել եւ ներկայացնում ենք 10 ոճային տարբերակ։

Լուսանկարները՝ Glamour.ru



© NEWS.am STYLE