Մեգան Ֆոքսը երրորդ երեխան է ունեցել

11:35   10 օգոստոսի, 2016

Մեգան Ֆոքսի ու Բրայան Օսթին Գրինի երջանկությունը սահման չունի։ «Նինձյա կրիաների» 30-ամյա աստղը երրորդ երեխային է լույս աշխարհ բերել։ Այժմ Մեգանն ու Գրինը երեք որդի ունեն՝ ավագ Նոան, միջնեկ Բոդին եւ կրտսեր Ջորնի Ռիվերը, որը բարեհաջող լույս աշխարհ է եկել օգոստոսի 4-ին։

Սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա։

E! News–ի տեղեկություններով՝ մայրն ու նորածինն արդեն դուրս են գրվել ծննդատնից եւ տանն են՝ շրջապատված մեծ ընտանիքի մյուս անդամների հոգատարությամբ։

Ի դեպ, տղայի ծնունդը անակնկալ չէր։ Ծննդից առաջ ապագա երեխայի սեռը հայտնել էր Մեգանի հայրը՝ Ֆրանկլին Ֆոքսը։



© NEWS.am STYLE