Հայտնի ամերիկացի մոդելին Դուբայի օդանավակայանում ձերբակալել են տրանսգենդեր լինելու համար

13:17   10 օգոստոսի, 2016

Հայտնի ամերկացի մոդել Ջիջի Գորջեսին ձերբակալել են Դուբայի օդանավակայանում այն  բանի համար, որ նա տրանսգենդեր է։

TMZ–ի տեղեկություններով՝ 24-ամյա Ջիջին չի կարողացել մտնել ԱՄԷ, քանի որ արգելափակված է մնացել օդանավակայանում այն բանից հետո, երբ սահմանային անցակետում նրան մերժել են մուտքի թույլտվություն տրամադրել՝ ասելով, որ տրանսգենդերներին չի կարելի մտնել ԱՄԷ։

Սահմանապահ ծառայության սպաները հայտնել են, որ նրա անձնագրի տվյալները նրան բնորոշում են որպես տղամարդ, մինչդեռ Ջիջին արդեն փոխել է անձնագիրը, որում գրանցված է որպես կին։

ԱՄԷ օրենքների համաձայն՝ մոդելին կարող են մեկ տարով ազատազրկել։

Ջիջին հայտնի է դարձել նրանով, որ բլոգեր լինելու տարիներին YouTube–ում հրապարակել էր տղամարդուց կին դառնալու գործընթացը։



© NEWS.am STYLE