Ի՞նչ չարժե անել կնոջ հետ շփման մեջ

21:13   29 օգոստոսի, 2016

1. Երբեք կանանց ներկայությամբ մի ասեք «մեզ համար անփոխարինելիներ չկան» արտահայտությունը: Հակառակ դեպքում փոխարինող կգտնեն եւ ձեզ ոչինչ չեն ասի: 

2. Երբեք կնոջը հեռախոսով մի ասեք, թե նա այսօր ինչ լավ տեսք ունի: Նա չի գնահատի հումորը: 

3. Երբեք մանր բաների համար մի խաբեք կանանց: Ուժերը պահեք գլխավորի համար: 

4. Եթե ավելորդ որեւէ բան ունեք, երբեք դեն մի նետեք: Ուշադրություն դարձրեք կնոջը, նրան նվիրեք դա: Թող նա ինքը դեն նետի: 

5. Երբեք նրա կարծիքը մի հարցրեք որեւէ հարցի վերաբերյալ: Նա ինքնուրույն կհայտնի դա, առանց ձեր խնդրանքի: Ընդ որում, ոչ մեկ անգամ եւ միշտ` տարբեր կարծիքներ: 

6. Երբեք մի զարմացեք կամ նեղվեք, եթե կինը բազմիցս նույն բանն է կրկնում, բայց այնպես` ասես առաջին անգամ է ասում: Բացի այդ, ջանացեք խուսափել անսպասելիություններից, հիշեք. կնոջ համար լավագույն անակնկալն այն է, ինչի մասին դուք նրան պատմել եք մեկ ամիս առաջ եւ դրանից հետո ամեն օր հիշեցրել եք:  «Աղջկական հիշողություն» արտահայտությունն իզուր չի առաջացել: 

7.Կնոջը ոչ մի դեպքում առիթ մի տվեք մտածելու, թե Դուք ի վիճակի եք լվալ սպասքը:  

8. Երբեք կնոջը մի կոչեք ձեր լավագույն ընկերոջ անունով: Առավել եւս` ընկերուհու: 

9. Չարժե կնոջն ուղարկել գարեջուր գնելու: Լավագույն դեպքում նա սխալ գարեջուր կգնի: 

10. Երբեք կնոջը տրամաբանական փաստարկներ մի բերեք: Հիշեք, որ այդ դեպքում դուք նրա աչքում կատարյալ հիմարի տեսք կունենաք, իսկ փաստարկները համոզիչ չեն լինի: Ավելի լավ է` հուզականորեն գործեք:  

Աղբյուրը` The Cut



© NEWS.am STYLE