Ինչպես կանգնեցնել զրուցակցին

23:09   30 օգոստոսի, 2016

Ոչ վերբալ ազդեցություն

Տվյալ դեպքում անհրաժեշտ է Ձեր ողջ արտաքին տեսքով հարձակողի դիրք ընդունել։ Ձեր դեմքը պետք է արտահայտի բարկություն։ Որպեսզի Ձեր արտաքին տեսքը մաքսիմալ համոզիչ լինի, հիշեք ամենավատ իրավիճակները, որոնք կապված են եղել տվյալ մարդու հետ։ Պատկերացրեք, որ Դուք գտնվում եք ճակատամարտում թշնամու հետ։ Ձեր վերաբերմունքը պետք է հաստատվի միմիկաներով։ Ի դեպ, եթե Ձեզ համար բարդ է որոշակի մարդու նկատմամբ ատելություն  ցուցադրել, ապա կարելի է օգտվել բացարձակ անսպասելի միջոցներից։ Պատկերացրեք ամենաչսիրված ուտեստը, կամ մի իրավիճակ, երբ վիրավորում են թույլ և անպաշտպան մեկին։

Հարխոսքային ազդեցություն

Այս տեսակ ազդեցությունը արտահայտվում է ինտոնացիայի ճիշտ ընտրությամբ, հատուկ իմաստային շեշտերի և Ձեր ձայնի տեմբրի ընտրությամբ։ Կարևոր է հատուկ ուշադրություն դարձնել շչացող հնչյուններին։ Ձեր ձայնը պետք է լինի բավական բարձր և վստահ։ Զրույցի ընթացքում ոչ մի դեպքում մի փոխեք ընտրած մարտավարությունը։ Եղեք վճռական ու վստահ։

Վերբալ ազդեցություն

Այս տեսակ ազդեցության համար բանավոր խոսքի ընթացքում  Ձեզ անհրաժեշտ է օգտագործել որքան հնարավոր է շատ կարճ և կտրուկ բացասական իմաստ ունեցող արտահայտություններ։ Ի դեպ, անհարգալից արտահայտությունների օգտագործումը այս դեպքում չի արգելվում, այլ նույնիսկ խրախուսվում։ Կարևորը՝ սահմանը չանցնել։ Հակառակ դեպքում Դուք ոչ միայն չեք ստանա ցանկալի արդյունք, բայց նաև ավելի կբարդացնեք իրավիճակը՝ զրուցակցի մոտ լրացուցիչ ագրեսիա առաջացնելով։

Բանավոր հարձակման ժամանակ մի մոռացեք չափի զգացողության մասին։ Եթե ճիշտ օգտագործեք վերը նշված հնարքները, զրուցակիցը նկատելիորեն կհանդարտվի և կհասկանա, որ Դուք պաշտպանված եք հուսալի հոգեբանական վահանով։

Աղբյուրը՝ MyJane.ru



© NEWS.am STYLE