Ինչպես սովորել ներել

22:04   30 օգոստոսի, 2016

1. Մտովի կամ, ավելի լավ է` գրավոր ձեր անհամաձայնությունը հայտնեք ուրիշի արարքին: Մանրամասնորեն նկարագրեք, թե ինչ եք զգում այդ կապակցությամբ: 

2. Վիրավորանքի հիմքում ընկած է այն համոզվածությունը, թե Ձեզ հետ անարդարացի են վարվել. խախտվել են Ձեր սահմանները կամ էլ վիրավորել են ձեր արժանապատվության զգացումը: Դրան բնական հակազդեցությունը ջղայնությունը կլինի, որը վիրավորանքի վիճակում հաճախ ճնշվում է:  Ձեզ թույլ տվեք ջղայնանալ վիրավորողի վրա, պատկերացրեք, թե Դուք ինչ կուզեիք անել այդ կապակցությամբ, մտովի արեք դա: Դա կօգնի էականորեն նվազեցնել իրավիճակի լարվածությունը, լիցքաթափել աֆեկտը:  

3.  Վիրավորանքը հիմնական հույզ չէ, դա հուզական հակազդեցություն է նրան, թե մարդն ինչպես է բացատրում տեղի ունեցածը: Նշանակում է` կարելի է փորձել այլ կերպ հասկանալ իրավիճակը: Ընկալելով վիրավորողի դիրքորոշումը` Դուք կարող եք ձեզ համար որոշել, թե արդյոք նա, ունենալով այդ համոզմունքները եւ գիտելիքները, հնարավորություն ուներ այլ կերպ վարվել, եթե չուներ, ուղղակի ընդունել պատահածը, եթե ուներ, այդ դեպքում հասկանալ, թե նա ինչու է հենց այդպես վարվել եւ որն է Ձեր դերը տեղի ունեցածում: 

4. Վիրավորանքը սովորաբար կապված է մեղքի զգացման հետ. վիրավորվելով` մարդը խախտում է հոգեկան ներքին օրենքները, ինչը նրան անխուսափելիորեն տանում է դեպի  մեղքի զգացում:  Անգիտակցական մակարդակում մարդը հասկանում է, որ այս կամ այն կերպ մասնակցել է տեղի ունեցածին: Ձեզ անհրաժեշտ է ինքներդ ձեզ ներել ձեր վիրավորանքները` հասկանալով, որ Դուք իրավունք ունեք հուզականորեն արձագանքել նրան, ինչը Ձեր կարծիքով անարդարացի է: 

5. Այդ ամենից հետո, կարծում եմ, Դուք կկարողանաք հասկանալ եւ ներել ձեզ վիրավորողին` վիրավորանքի բեռը փորձի վերածելով: 

 

Աղբյուրը` Klubber.ua



© NEWS.am STYLE