Կյանքում 10 անվճար հաճույք

21:12   31 օգոստոսի, 2016

1. Լավ քնել անձրեւոտ օրը: Լսելով, թե անձրեւի կաթիլներն ինչպես են մեղմորեն թակում պատուհանի ապակին` դուք ավելի խորն եք խրվում ձեր բարձի մեջ: Ձայնը հանգստացնում է ձեր տառապած նյարդերը եւ անկողինը ձեզ այնքան հարմարավետ է թվում… Մի՞թե դա աշխարհում լավագույն վայրը չէ:
2. Գտնել վաղուց մոռացված մի բան: Դուք ձեռքը մտցնում եք տաբատի գրպանը եւ անսպասելիորեն այնտեղ երկու-երեք թղթադրամ եք հայտնաբերում, որոնք այնտեղ են դեռեւս անցյալ ամառվանից: Իհարկե, դրանք ձեզ չեն հարստացնի, բայց միևեւնույն է` շատ հաճելի է:
3. Պատահաբար նայել համակրելի մեկի աչքերին: Դուք նրան հանդիպում եք մետրոյի ճանապարհին կամ ուղղակի փողոցում: Նա նայում է ձեր դեմքին, ձեր աչքերը մի վայրկյանով հանդիպում են, դուք դրանցում թեթեւակի հետաքրքրասիրություն եք զգում: Սկսում եք կռահել, թե դա ինչ կնշանակի… եւ ձեր շփումն ընդհատվում է:
4. Սուզվել ջրի մեջ: Մերկ, ամբողջությամբ ընկղմվել գետի կամ լճի մեջ. ուղղակի զարմանալի է, թե դա ինչ թարմացնող եւ լիցքաթափող է: Դուք մերկ եք, բայց դա լիովին բնական է թվում եւ դուք աննկարագրելի ազատություն եք զգում…
5. Փոստով իսկական թղթե նամակ կամ ծանրոց ստանալ: Մեր ժամանակներում տպագիր հաղորդագրությունների փոխանակման հիմնական միջոցը դարձել է էլեկտրոնային փոստը: Իսկ սովորական փոստարկղում մենք միայն անդորրագրեր ենք գտնում կամ էլ սուպերմարկետների գովազդ: Բայց երբ դուք, փոստը ստուգելով, նամակ կամ ծանրոց եք գտնում իսկական մարդուց. օհ, այդ հաճույքը ոչնչի հետ չի համեմատվի:
6. Հասցնել անցնել դեղին լույսով: Հիշեք, թե դա ինչ հաճելի է. հասցնել փողոցն անցնել դեղին լույսի տակ` առաջ անցնելով բոլորից, եւ հետեւի հայելում տեսնել, թե ինչպես մեքենաները ձեր հետեւում կանգ են առնում կարմիր լույսի առաջ: Այո: Դուք նրանցից ավելի խորամանկ եք:
7. Զվարճալի, հետաքրքիր կամ ուսուցողական պատմություն պատմել: Մեր կյանքում ամենագրավիչ դերերից մեկը պատմողի դերն է: Խոստովանեք, որ դուք էլ եք սիրում պատմություններ պատմել, հատկապես այնպիսիք, որոնք լսողների ուշադրությունը սեւեռում են ձեզ վրա` հետաքրքրությամբ, ժպիտով եւ արցունքներով: Քիչ բան կհամեմատվի սեփական կյանքից ունկնդրին դուր եկած պատմություն պատմելու հաճույքի հետ:
8. Տեսնել, թե ձեր ընկերն ինչպես է սայթաքում: Պատկերացրեք. դուք ընկերոջ հետ գնում եք փողոցով եւ նա, ինչ-որ բանի նայելով, սայթաքում է եզրաքարին դիպչելով, մի վայրկյան թափահարում է ձեռքերը, վերականգնում հավասարակշռությունը եւ փորձում է ձեւացնել, թե ոչինչ չի եղել: Երբեմն նման տեսարանները կարող են անսահմանորեն ծիծաղելի լինել:
9. Ճիշտ երգ լսել անհրաժեշտ պահին: Կարեւոր չէ, թե որտեղ եւ երբ կլինեք, բայց լսելով հենց այդ վայրին եւ ժամանակին իդեալականորեն համապատասխանող երգը դուք կհասկանաք, որ դա հենց այն պարզ հաճույքն է, որն ի վիճակի է վայրկենապես բարձրացնել ձեր տրամադրությունը: Դուք կարող եք այդ պահին աշխատանքից տուն գնալ, բարում նստել ընկերների հետ կամ էլ ուղղակի վազվզել այգում… բայց երբ լսեք հենց այդ` այդ պահին համապատասխանող երգը, ձեր կյանքի իմաստն անսպասելիորեն ձեզ թափանցիկ ու հստակ կթվա:
10. Սառն ըմպելիքի առաջին կումը, երբ դուք չափազանց շատ եք ուզում խմել: Դուք հենց նոր վերջացրել եք խոտ հնձելը եւ տուն եք վերադարձել երկար վազքից հետո: Եվ միակ բանը, որի մասին այժմ կարող եք մտածել, սառը լիմոնադի մի մեծ բաժակն է: Երբ դուք իրականում ծարավից հյուծված եք, ցանկացած ըմպելիքի, նույնիսկ ոչ ջրի առաջին կաթիլն ընկալվում է որպես որեւէ բանի հետ չհամեմատվող երանություն:

Աղբյուրը` Variety



© NEWS.am STYLE