Արամեի եւ Աննայի հարսանիքի հայտնի հյուրերն ու շնորհավորանքները

10:48   11 օգոստոսի, 2016

Թեեւ նրանց հարսանիքը նախատեսված էր 2013-ի օգոստոսին՝ կայացավ 2016-ի օգոստոսի 10-ին։ Խոսքն իհարկե, ճանաչված երգիչ Արամեի եւ նրա կնոջ՝ Աննա Թովմասյանի մասին է։ Արամեն եւ Աննան վաղուց էին ամուսնությունը գրանցել ՔԿԱԳ-ում եւ միասին էին ապրում, սակայն Աստծո օրհնությունը չէին ստեցել։ Իսկ պսակադրության համար երբեք էլ ուշ չէ։ Եվ ահա երեք տարի անց երիտասարդ զույգը որոշեց իրականացնել երազանք դարձած հարսանեկան արարողությունը։

Фото опубликовано Сема Кодабашян (@syomakodabashyan)

Արամեն եւ Աննան հավերժ սիրո խոստում են տվել Սաղմոսավանքում, որտեղից նորապսակներն ու հյուրերը գնացել են ռեստորանային համալիրներից մեկը՝ նշելու այս կարեւոր իրադարձությունը։ Օրվա հերոսներին շնորհավորելու էին եկել Ավետ Բարսեղյանը՝ կնոջ հետ, ռեժիսոր Սյոմա Կոդաբաշյանը, երգիչ Մհերը, դիզայներ Ժորա Հարությունյանը եւ ուրիշներ։

Фото опубликовано @avetbarseghyan

Իհարկե, Արամեն եւ Աննան չէին կարող չերգել թանկագին հյուրերի համար։

Видео опубликовано mgerarmenia (@mgerarmenia)

Իսկ հյուրերը բացի նվերների իրենց շնորհավորանքներն են ուղղել զույգին.

«Արամս, Աստված օրհնի պսակդ»,- գրել է Ավետ Բարսեղյանը։

«Իմ սիրելի ու սիրառատ զույգի պսակը շնորհավոր ու Օրհնյալ լինի»,- Instagram-ում շնորհավորել է Նազենի Հովհաննիսյանը, որն այս օրերին Սիցիլիայում է։

«Աստված օրհնի ձեզ»,- մաղթել է Սյոման։

 



© NEWS.am STYLE