Ջենիֆեր Լոպեսը կխաղա հայտնի թմրաբարոնուհի Գրիսելդա Բլանկոյի դերը

12:38   11 օգոստոսի, 2016

Ջենիֆեր Լոպեսը HBO-ի նկարահանած նոր սերիալում կխաղա հայտնի թմրաբարոնուհի Գրիսելդա Բլանկոյի դերը, հայտնում է Variety-ն:

Բլանկոն հայտնի կոլումբիացի թմրաբարոնուհի էր՝ 1970-1980 ական թթ. Կոլումբիայից ԱՄՆ կոկաինի մաքսանենգության վրա բիզնես հիմնած առաջին թմրավաճառներից մեկը եւ Ֆլորիդայի նահանգում ամենաազդեցիկ քրեական հեղինակությունը:

«Տարիներ շարունակ ես հիանում էի այդ քրեական հեղինակությամբ: Ես ուրախ եմ, որ կարող եմ մարմնավորել նրա կերպարը»,-ասել է 47-ամյա աստղը:

Նշենք, որ Ջեյ Լոն ունի սեփական պրոդյուսերական ընկերությունը՝ Nuyorican Productions company-ն, որը HBO-ի հետ կնկարահանի սերիալը:

2012-ի սեպտեմբերի 3-ին Բլանկոյին Մեդելինում կրակել ու սպանել էր նրա կողքով անցնող մոտոցիկլիստը։



© NEWS.am STYLE