Փոլ Մաքարթնին՝ Քանյե Ուեսթի մասին. Չէի ասի՝ նա հանճար է

13:32   11 օգոստոսի, 2016

Փոլ Մաքարթնին Rolling Stone-ին տված հարցազրույցում պատմել է ռեփի կուռք Քանյե Ուեսթի հետ համագործակցության մասին:

Հիշեցնենք, որ 74-ամյա երաժիշտը, ռեփերը եւ Ռիհանան միասին աշխատել են All Day, Only One եւ FourFiveSeconds կատարումների վրա: 

Բոլոր երեք երգերը ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հիթ շքերթներում են:

Երբ լրագրողները Փոլին հարցրել են, թե ինչպես է նա վերաբերվում իր մասին Քանյե Ուեսթի հայտարարություններին (Քանյեն իրեն անվանել էր ժամանակակից երաժշտության հանճար եւ նորարար), Փոլն ասել է.

«Նա, իհարկե, մեծ արտիստ է: Բայց ես հենց այնպես չէի օգտագործի հանճար բառը: Մենք Քանյեի հետ աշխատել ենք, մտքեր ենք փոխանակել: Հետո ես նրա համար մի քանի երաժշտություն նվագեցի եւ սարսափահար եղա, երբ լսեցի դրանք Ռիհանայի հետ կատարմամբ: Դրանք երաժշտություններ էին, որոնք ես նվագում էի 1969-ին: Ընդհանուր առմամբ Քանյեն հանճար չէ, նա պարզապես իր գործի կրքոտ երկրպագուն է»,- ասել է Փոլը, որն այս պահին հյուրախաղերի է մեկնել:

Նշենք, որ Փոլի համաշխարհային համերգային շրջագայությունը կավարտվի հոկտեմբերին Քալիֆորնիայում:



© NEWS.am STYLE