Նիհարած Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը՝ Սանտա Մոնիկայում ընթրելիս

18:10   12 օգոստոսի, 2016

Երեկ ցերեկը Քիմ Քարդաշյանը Լոս Անջելեսում երեւացել էր հանրությանը։ Հայուհին այցելել էր Revolve Social Club բուտիկ։ Պապարացիները չէին կարող չնկատել, որ Քիմը նիհարել է, ինչին ռեալիթի շոուի աստղը ձգտում էր որդու՝ Սեյնթի ծննդից հետո։

35–ամյա աստղը երեկ երեկոյան որոշել է ցուցադրել իր նվաճումները (Աթքինսի դիետա եւ ֆիթնես), իսկ երեկոյան ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ գնացել է ընթրելու Սանտա Մոնիկայի Giorgio Baldi ռեստորանում։

Քիմի հագին կաշվե մինի կիսաշրջազգեստ էր՝ Atsuko Kodu–ից։

Ինչ վերաբերում է հայուհու ամուսնուն, ապա հիշեցնենք, որ Քանյեն արդեն ցնցել է մամուլը՝ հայտարարելով, թե Քիմը մեր ժամանակների Մարիա Անտուանետան է։

 



© NEWS.am STYLE