Բրիտանական հայտնի հեռուստահաղորդավար Քրիս Էվանսի անսովոր նվերը կնոջը` հայուհի Նատաշա Շիշմանյանին

13:19   13 օգոստոսի, 2016

Բրիտանացի հայտնի հեռուստահաղորդավար Քրիս Էվանսը  (հենց նա, որ վարում էր բրիտանական ամենամեծ ժողովրդականություն վայելող Top Gear շոուն, բայց վերջերս ազատվել է աշխատանքից շոուի ցածր վարկանիշի պատճառով) անսովոր նվեր է տվել իր կնոջը` հայուհի Նատաշա Շիշմանյանին:  

Քրիսն ու Նատաշան

Քրիսը եւ Նատաշան արդեն ինը տարի է, ինչ ամուսնացած են: Եվ ամեն տարի ամուսինները նշում են ամուսնության օրը, սակայն այս անգամ զույգը մոռացել էր ամուսնությունը նշել, այդ պատճառով Քրիսը տարօրինակ անակնկալ է մտածել, որի մասին BBC Radio 2 շոուի իր եթերում հայտնել է ամբողջ աշխարհին: Շոուի հյուրը հենց վարողի նախկին կինն էր` 33-ամյա դերասանուհի Բիլլի Փայփերը: 

«Ես իմ կնոջը` Նատաշային, կնվիրեմ քեզ` իմ նախկին կին Բիլլի Փայփերին: Կարծում եմ` դա սքանչելի նվեր է: Մենք երեքով կմեկնենք Կորնուոլլի  փառատոն (զբոսանավերի փառատոն): Նատաշան կհամաձայնի, մենք անընդհատ մոռանում ենք նշել մեր ամուսնության ճշգրիտ ամսաթիվը, բայց այս տարի անսովոր մի բան կանենք: Կարծում եմ, նման օրն իմ նախկին կնոջ հետ անցկացնելու գաղափարը նրան դուր կգա», - ասել է Քրիսը:

Քրիսը՝ նախկին կնոջ հետ

Նշենք, որ Քրիսի եւ Նատաշայի ամուսնության օրը օգոստոսի 11-ն է: Ամուսինները երկու երեխա են դաստիարակում` Նոային եւ Էլիին: 

Փայփերի հետ Քրիսն ամուսնացած է եղել 2001-ից 2007-ին:

Իմիջիայլոց, Բիլլին վերջերս ամուսնալուծվել է երկրորդ ամուսնուց: 

Քրիսը բազմիցս հայտնել էր, որ Նատաշան միակ մարդն է եղել, որն իրեն աջակցել է Top Gear-ից ազատվելուց հետո: Վարողը համարում է, որ իր կինը «սյուն է, որի վրա են կանգնած իր տունն ու ընտանիքը»:

«Ես իսկական դժոխքի միջով եմ անցել եւ նկարահանումների ընթացքում, եւ աշխատանքից ազատվելուց հետո։ Եվ իմ կինն ամեն վայրկյան աջակցել է ինձ», - նշում է Էվանսը:

 

Աղբյուրը`Daily Mail



© NEWS.am STYLE