Արծվիկ Հարությունյանը կներկայացնի՞ Ռուսաստանը «Եվրատեսիլ - 2017»-ին

14:12   13 օգոստոսի, 2016

Հայտնի երգչուհի, ռուսաստանյան «Ձայնը» նախագծի մասնակից Արծվիկ Հարությունյանը ինտրիգ է ստեղծել իր երկրպագուների համար:

Instagram-ում հայտնի երգչուհին սելֆի է հրապարակել Պոլինա Գագարինայի հետ: Բայց հարցերի հեղեղ է առաջացրել ոչ թե Պոլինայի հետ լուսանկարը, այլ հեշթեգները, որոնցով Արծվիկը «զինել» է լուսանկարը. 

«Շատ եմ սիրում եւ հարգում@gagara1987, դու ամենալավն ես ռուսաստանյան շոուբիզում։ Ուրախ էի հանդիպել, դու աներեւակայելի վոկալ ունես եւ անհավանական մարդ», - լուսանկարը մեկնաբանել է Արծվիկը:

Ահա եւ մեկնաբանության հեշթեգները.

#ՊոլինաԳագարինա

#Եվրատեսիլ

#խորհրդանշականէ


© NEWS.am STYLE