Ֆերգիի MILF տեսահոլովակը՝ կրքոտ Քիմ Քարդաշանի մասնակցությամբ 80 մլն դիտում ունի

17:17   13 օգոստոսի, 2016

Ֆերգիի MILF տեսահոլովակը շարունակում է իր հաղթարշավը համաշխարհային հիթ շքերթներում, ինչը զարմանալի չէ, քանի որ կրքոտ Քիմից բացի այնտեղ նկարահանվել են նաեւ Սիարան, Քրիսի Թեյգենը, Ալեսանդրա Ամբրոսիոն, Տարա Լիննը, Դեւոն Աոկին, Իզաբելի Ֆոնտանան, Ամբեր Վալետտան ու Նատաշա Պոլին:

Տեսահոլովակը մեկ ու կես ամսում 80 մլն դիտում է հավաքել:

Հենց որ տեսահոլովակը հայտնվել է համացանցում, երկրպագուները Քիմ Քարդաշյանին մեղադրել են ֆոտոշոփ օգտագործելու համար, եւ չնայած Քիմն անմիջապես պատասխանել է նման դիտարկումներին, այնուամենայնիվ,  հավաստիության համար, հայուհին իր KimKardashianWest.com կայքում մի քանի լուսանկար է տեղադրել տեսահոլովակի նկարահանումներից, որպեսզի ոչ մեկը կասկած չունենա, թե Քիմն ինչպես է մտել այդպիսի նեղ հագուստի մեջ:   



© NEWS.am STYLE