Դեւիդ եւ Վիկտորյա Բեքհեմները 2.5 մլն ֆունտով վաճառում են իրենց շքեղ վիլլան Ֆրանսիայում

11:09   15 օգոստոսի, 2016

Դեւիդ եւ Վիկտորյա Բեքհեմները 2.5 մլն ֆունտ ստերլինգով վաճառում են իրենց շքեղ վիլլան Ֆրանսիայում։ Ամուսինները որոշել են հրաժարվել Լազուրե ափին՝ Բարժեմոն գյուղում գտնվող անշարժ գույքից։

Domaine Saint-Vincent վիլլան Բեքհեմները գնել էին 2003–ին 1.5 մլն ֆունտով։

Վիկտորյան վերանորոգել էր վիլլան, որը զույգի համար արժեցել էր 5 մլն ֆունտ։ Դեւիդի կինը տունը կահավորել էր իր ճաշակով։

Հայտնի չէ, թե ինչու են Բեքհեմները վաճառում առանձնատունն ընդամենը 2.5 մլն ֆունտով։

Աստղերի անսպասելի որոշումը մամուլն արդեն անվանել է Bexit։

Ի դեպ, առասպելի համաձայն, տանը շրջում է նախկին տիրոջ ուրվականը, որն ինքնասպան էր եղել իր աշխատասենյակում, սակայն Բեքհեմներն, ըստ երեւույթին, ավելի շատ ժամանակ են անցկացնում Լոնդոնում եւ Լոս Անջելեսում իրենց տներում, եւ Ֆրանսիայում եւս մեկ տունը նրանց պետք չէ։

Վիլլան ունի 6 ննջարան, 3 հյուրասենյակ, 4 լոգասենյակ, հսկայական լողավազան եւ արհեստական լճակ։

Աղբյուրը՝Daily Mail



© NEWS.am STYLE