Ռեփեր The Game. Ես քնել եմ Քարդաշյան քույրերի հետ

12:04   15 օգոստոսի, 2016

Ռեփեր The Game–ը նոր կատարում է թողարկել, որը կոչվում է Sauce։ Երգում նա հայտարարում է, թե քնել է Քարդաշյան երեք քույրերի հետ։

Երաժիշտը ժամանակին հանդիպում էր Քլոեի հետ, հետո՝ Քիմի, բայց ռեփերը դեռ ոչ մի կերպ չի մեկնաբանել այս տողերը, ուստի անհայտ է՝ դրանք երգվել են ուշադրություն գրավելու՞ համար, թե՞ արտիստը իր կենսագրությունից փաստ է արձանագրել։

Երբ Քլոեի մոտ խնդիրներ էին ծագել ամուսնու՝ Լամար Օդոմի հետ, ռեալիթի շոուի աստղը սկսել էր հանդիպել ռեփեր The Game–ի հետ։

Վերջինս այն ժամանակ բազմիցս հայտարարել էր, թե իրենք ուղղակի ընկերներ են։

Քարդաշյանների ընտանիքը նույնպես ոչ մի մեկնաբանություն չի արել։

Աղբյուրը՝   Daily Mail



© NEWS.am STYLE