Ռուս օլիգարխի աղջիկն ամուսնացել է անվտանգության աշխատակցի հետ. Ռոբի Ուիլյամսը երգել է նրանց շքեղ հարսանիքին Պրահայում

10:12   16 օգոստոսի, 2016

Ինչպես ասվում է «Նաշա Ռաշայաում», Ռուսաստանում թիկնապահի աշխատանքն ամենահարգին է։ Բոլոր նրանք, ովքեր եղել են Մոսկվայում, գիտեն Gipsy ակումբի մասին, քանի որ դրա մասին անհնար է չլսել։

Ահա, այդ հաստատության անվտանգության աշխատակից Անտոն Անտոնովն ամուսնացել է նավթային մագնատ Ռաշիդ Սարդարովի 25-ամյա դստեր՝ Վիկտորյայի հետ։

Զույգը երկու տարի հանդիպում էր։ Ռաշիդ Սարդարովը «Ռուսաստանի 500 ամենահարուստ մարդկանց» վարկանիշում է՝ 100 մլն դոլար կարողությամբ։ Սարդարովների ընտանիքին է պատկանում Ավստրիայում 500 հա մակերեսով հողամաս, որն արժի 25 մլն եվրո։

Կալվածքը ցանկապատված է բարձր պատնեշով, որի դարպասներին ոսկյա տառերով գրված է RS։

Շքեղ հանդիսությունը կայացել է Պրահայի հնագույն ամրոցներից մեկում, ուր միլիարդատերը հրավիրել էր մի քանի հարյուր մարդու Մոսկվայից, հատնում է Life.ru–ն։

Երեկոն ավելի շատ սատանայի պարահանդես էր հիշեցնում, քան ավանդական պսակադրություն։

Իզետա Գաջիեւա, Վլադիմիր Սպիվակով, Դենիս Մացուեւ եւ Խիբլա Գերզմավա

Հյուրերին մուտքի մոտ դիմավորում էին արհեստական արյան մեջ թաթախված աղջիկներ՝ սարսափազդու ճանկերով, իսկ հյուրերի համար խիստ դրես–կոդ էր սահմանված՝ total black։ Ազդեցիկ ընտանիքին շնորհավորելու էին եկել Վլադիմիր Սպիվակովը, Դենիս Մացուեւը, օպերային երգչուհի Խիբլա Գերզմավան, դիզայներ Իզետա Գաջիեւան, Անտոն Տաբակովի ընտանիքը եւ անգամ Victoria's Secret–ի «հրեշտակ» Սառա Սամպայոն։

Հյուրերին զվարճացնում էին Ռոբի Ուիլյամսն ու նորվեգական Madcon խումբն՝ իր արդեն լեգենդար Beggin երգով։

Ռոբի Ուիլյամս եւ Սառա Սամպայո

Հյուրերը լուսանկարվում էին եւ նկարահանում հայտնի արտիստների շոուն։ Սակայն նրանց խստորեն արգելված էր սոցցանցերում հայտնել նորապսակների անունները։

Սեղանները լի էին ծովային նրբահամ ուտելիքներով, մսով եւ Dom Perignon շամպայնով։

Նշենք, որ 2009-ին՝ տնտեսական ճգնաժամի ամենաթեժ պահին, օլիգարխն իր կնոջ՝ Ru-arts պատկերասրահի տիրուհի Մարիաննայի ծննդյան օրվա կապակցությամբ հրավիրել էր Էլթոն Ջոնին։ Բրիտանական կայսրության պատվո ասպետի այցելության համար ռուս գործարարը 1.5 մլն դոլար էր վճարել։


Ռաշիդ Սարդարովը՝ դուստրերի՝ Վիկտորյայի եւ Մարիաննայի հետ

A video posted by Anya Zolotova (@anyazolotova) on



© NEWS.am STYLE