Քիմ Քարդաշյանի 3 տարեկան դուստրը հագել է մայրիկի՝ 1.700 դոլար արժողությամբ Balenciaga երկարաճիտ կոշիկները

12:34   16 օգոստոսի, 2016

Քիմ Քարդաշյանի 3 տարեկան դուստրը հագել է մայրիկի՝ 1.700 դոլար արժողությամբ Balenciaga երկարաճիտ կոշիկները։ Ռեալիթի շոուի 35-ամյա աստղը Twitter-ում հրապարակել է դստեր՝ Նորթի լուսանկարը, որում նրա հագին Balenciaga–ի ապրանքանիշի մետաղական գույնի երկարաճիտ կոշիկներ են։

«Չէի կարծում, որ այս պահն այսքան շուտ կգա։ Դուստրս գողանում է իմ կոշիկները։ Դե գոնե նա լավ ճաշակ ունի»,– մակագրել է հայուհին լուսանկարը եւ տեղադրել այն Balenciaga հեշթեգով։

Նշենք, որ երեկ երեկոյան Քիմը հատկապես տրամադրված էր շփվելու։ Նա ֆեմինիզմի մասին մի ամբողջ էսսե էր գրել՝ հայտարարելով, որ այդ գաղափարներն իրեն  հարազատ են, սակայն ինքն իրեն ֆեմինիստ չի համարում։

 



© NEWS.am STYLE