Քեյթ Միդլթոնն աղջիկ կունենա

13:45   6 մարտի, 2013

Արքայազն Ուիլյամի կինը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը պատահմամբ խոստովանել է, որ աղջիկ է սպասում:

The Sun-ի փոխանցմամբ, հղիության երրորդ ամսում գտնվող Քեյթ Միդլթոնը պատահմամբ բացահայտել է երեխայի սեռը: Միդլթոնի հետ հանդիպման եկած հպատակներից մեկը նրան խաղալիք սպիտակ արջ է պարզել. դքսուհին վերցրել է նվերը՝ ասելով. «Շնորհակալություն: Այս արջուկը կվերցնեմ իմ ա…»: Այդ բառի ժամանակ նա շփոթված կանգ է առել: Ականատեսները Միդլթոնին հարցրել են. «Ցանկանում էիք ասել, որ արջուկը կվերցնեք Ձեր աղջկա համա՞ր»: Դքսուհին ավելի է կարմրել եւ պատասխանել. «Ոչ: Մենք երեխայի սեռը չգիտենք: Ավելի ճիշտ, այդ մասին ոչ ոքի չենք ասում»:

Հիշեցնենք, որ անկախ սեռից, Քեյթի եւ Ուիլյամի երեխան կժառանգի թագավորական գահը:



© NEWS.am STYLE