Ոստիկանությունը ձերբակալել է Քիմ Քարդաշյանի քրոջը հետապնդողին

10:33   17 օգոստոսի, 2016

Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանի քրոջը՝ Քենդալ Ջեներին հետապնդող 25-ամյա տղամարդուն: Այս մասին գրում է TMZ-ը:

Տուն վերադառնալով՝ 20-ամյա մոդելը տան դարպասների մոտ տեսել է անհայտ տղամարդուն եւ անմիջապես ոստիկանություն զանգել:

Իրավապահներն արագորեն մոտեցել են մեքենայում իրենց սպասող Ջեներին: Պարզվել է, որ տղամարդը ոմն Շավոն ՄաքՔենզին է:

Նա ձերբակալվել է, բայց նրան առայժմ մեղադրանք չի առաջադրվել: Դատարանը ՄաքՔենզիի համար 180 հազար դոլարի չափով գրավ է նշանակել:



© NEWS.am STYLE