Հայ հայտնիների շնորհավորանքները հաղթանակած Արթուր Ալեքսանյանին եւ Միհրան Հարությունյանին

11:47   17 օգոստոսի, 2016

Օգոստոսի 17-ը հայերիս օրացույցում կարմիր կնշվի, քանզի 20 տարի անց Հայաստանն ունեցավ օլիմպիական չեմպիոն: Գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դարձավ անկախ Հայաստանի պատմության երկրորդ օլիմպիական չեմպիոնը՝ կրկնելով Արմեն Նազարյանի հաջողությունը: Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 98 կգ քաշային կարգի եզրափակիչում աշխարհի կրկնակի չեմպիոնը 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ կուբացի Դանիել Յասմանի Կաբրերայի նկատմամբ եւ ցնծության րոպեներ պարգեւեց յուրաքանչյուր հայի։ Արթուրից բացի, հպարտանալու առիթ տվեց նաեւ նորընծա օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը։

Ոգեւորված հայ ըմբիշների հաղթական մրցելույթներից՝ հայ հայտնիները (թե Հայաստանում, թե նրա սահմաններից դուրս) շնորհավորել են հերոս տղաներին՝ Instagram-ը ողողելով նրանց լուսանկարներով։ 

Фото опубликовано Razmik Amyan (@razmikamyan)

«Արթուր Ալեքսանյան։ Չեմպիոն։ Օլիմպիական ոսկի, շնորհավոր»,- գրել է Ռազմիկ Ամյանը։

«Բրավո Արթուր Ալեքսանյան ջան»,- շնորհավորել է Հայկոն, որին միացել է նաեւ կինը՝ Անահիտ Սիմոնյանը։

Фото опубликовано Hrachuhi Arutyunovna (@hrachuhiutmazyan)

 «Հպարտ ու շնորհակալ»,- նշել է Հրաչուհին։

Фото опубликовано Zaruhi Babayan (@zaruhibabayanofficial)

«Շնորհավոր, ոսկե Մեդալ, իսկական հրաշք»,- ուրախությամբ հայտարարել է Զարուհի Բաբայանը։

Фото опубликовано Silva Hakobyan (@silvahakobyanofficial)

«Մեր «Սպիտակ Արջը» դարձավ ոսկե մեդալակիր։ Շնորհակալ ենք քեզ Արթուր։ Բրավո, մենք չեմպիոն ենք»,- նշել է երջանիկ Սիլվա Հակոբյանը։

«Բրավո Արթուր։ Մենք Օլիմպիական չեմպիոն ունենք».- գրել է գյումրեցի Մկրտիչ Արզումանյանը։

«Վիտամին» ակումբի տղաներից Վաչե Թովմասյանն ու Գարիկ Պապոյանը նույնպես միացել են այս հաղթական արշավին։

Фото опубликовано Vache Tovmasyan (@vachetovmasyan)

«Այոոոո ՜ մեր Արթուրը, մեր Ճերմակ Արջը, մեր Գեւորգի տղան։ Չեմպիոն է չեմպիո՜ն»,- գրել է Վաչեն։

«Րձչձցբնգբգոճքժծք՜՜՜!!!!!! խոսքեր չկաաաա՜՜աան!!!!!!Այոոոոոո!!!! Շնորհավոոոոր!!!!»,- շնորհավորել է Գարիկը։

Фото опубликовано ERIK KARAPETYAN (@erik_karapetyan)

«Ուռա՜, այո, վերջապես։ Հզոր հայ։ Ոսկե Մեդալ»,- հպարտությամբ գրել է Էրիկը՝ չմոռանալով նաեւ փոխչեմիպիոն Միհրանի մասին։

Фото опубликовано ERIK KARAPETYAN (@erik_karapetyan)

«Բրավո ախպերս։ Մենք հպարտ ենք ու շնորհակալ։ Մեկ է դու ես N1-ը»։

Фото опубликовано arameofficial (@arameofficial)

«Հմայիչ Արթուրը»,- ուրախությամբ գրել է Արամեն, որին միացել է նաեւ կինը՝ Աննան։

Արթուրին եւ Միհրանին շնորհավորել են նաեւ ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում բնակվող հայերը։

Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի թմբկահար Ջոն Դոլմայանը հրապարակել է ամենասպասված՝ պարգեւատրման արարողությունից մի հատված.

Видео опубликовано John Dolmayan (@realjohndolmayan)

«Շնորհավորում եմ բոլոր օլիմպիականներին, հատկապես ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին»,- հոլովակը մեկնաբանել է Ջոնը։

Արթուրին շնորհավորել է նաեւ ամերիկյան FOX NEWS-ի հայ հաղորդավարուհի Արաքսյա Կարապետյանը, որը ծնունդով նույնպես գյումրեցի է։

Ամերիկաբնակ հայ երգիչ Արմենչիկը նույնպես միացել է շնորհավորանքներին.

«Շատ հպարտ եմ իմ հայ եղբայրներով։ Հայաստան»,- նշել է Արմենչիկը։

Фото опубликовано Март Бабаян (@martbabayan_)

«Սուպեր, ուռա՜»,- Instagram-ում գրել է ռուսաստանաբնակ հայ երգիչ Մարտ Բաբայանը։



© NEWS.am STYLE