Մրցավարների համար երկրորդը, մեզ համար՝ ՉԵՄՊԻՈՆ. Գարիկ Մարտիրոսյանը՝ Միհրանի եւ Արթուրի մասին

12:29   17 օգոստոսի, 2016

Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 98 կգ քաշային կարգի եզրափակիչում աշխարհի կրկնակի չեմպիոն, իսկ հիմա արդեն օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը եւ 66 կգ քաշային կարգի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը հպարտանալու առիթ են տվել աշխարհասփյուռ հայերին, որոնք կեսգիշերից շնորհավորում են հայ մարզիկներին։ Հերոս տղաների հաղթանակներից ոգեւորված՝ հայ հայտնիների շնորհավորանքներին է միացել նաեւ հայտնի երգիծաբան, շոումեն Գարիկ Մարտիրոսյանը, որը հրապարակել է Արթուրի եւ Միհրանի լուսանկարները՝ մեկնաբանության մեջ գրելով.

Фото опубликовано ГарикМартиросян (@martirosian_official)

«Միհրան Հարությունյան. մրցավարների համար երկրորդը, մեզ համար՝ ՉԵՄՊԻՈՆ»։

Фото опубликовано ГарикМартиросян (@martirosian_official)

«Արթուր Ալեքսանյան. Օլիմպիական խաղերի չեմպիոն»,- հակիրճ մեկնաբանել է Գարիկը։

Իհարկե, չէ որ խոսքերն ավելորդ են։



© NEWS.am STYLE