Բրիթնի Սփիրսը ելույթ կունենա MTV VMA-ի ժամանակ

17:11   17 օգոստոսի, 2016

Օգոստոսի 28-ին Նյու Յորքում նախանշված MTV VMA արարողությանը բացակայող Թեյլոր Սվիֆթին կփոխարինի Բրիթնի Սփիրսը:

34-ամյա երգչուհին առաջին անգամ կենդանի հնչողությամբ կկատարի «Make Me» երգը, որը ներառվել է նրա 9-րդ՝ «Glory» ալբոմում. նա ստեղծագործությունը կատարում է ռեփեր G-Eazy-ի հետ:

Սփիրսն VMA-ի դեմ է վերադառնում իննամյա բացակայությունից հետո:

Բրիթնին լուրը երկրպագուներին հայտնել է սոցցանցերում՝ նաեւ պիթոնի տեսահոլովակ հրապարակել:

A video posted by Britney Spears (@britneyspears) on

:

Դրանում կարելի է լսել երգչուհու ձայնը. «VMA-ն ձեզ ոչ միայն բեմ է տալիս, այս մրցանակաբաշխությունը պատմություն կերտելու հնարավորություն է ընձեռում: Դա մի քանի րոպեն հավերժ հիշողության մեջ թողնելու միջոց է: Մինչ կհասկանաք, ինչի մասին եմ ես խոսում, դա արդեն պատմություն է: Մինչեւ հասկանաք... Սա Բրիթնին է»:



© NEWS.am STYLE