Քայլի Ջենները՝ Vogue-ի սեպտեմբերյան համարի էջերին

10:12   18 օգոստոսի, 2016

Նման տեմպերով Vogue-ում շուտով կհայտնվեն Քարդաշյան ընտանիքի բոլոր անդամները: Քիմ Քարդաշյանից եւ Քանյե Ուեսթից հետո հայտնի դարձավ, որ Քենդալ Ջենները զարդարելու է ամսագրի շապիկը եւ Vogue-ի սեպտեմբերյան համարի էջերը:

Պարզվում է, որ պարբերականի էջերին կհայտնվի նաեւ Քայլի Ջենները:

Առաջին անգամ (Աստվա՛ծ, ինչ է անում Աննա Վինտուրը երբեմնի հեղինակավոր ամսագրի հետ) Քիմ Քարդաշյանի 19-ամյա քույրը ամսագրում կհայտնվի 3680 ֆունտ ստերլինգ արժողությամբ Gucci-ի հավաքածուով:

Քայլիի ձեռքին Gucci-ի ապարանջանն է: Ռեալիթի շոուի աստղին լուսանկարել է հայտնի լուսանկարիչ Հարլի Ուեյերը:

Քայլիից բացի, ամսագրում հայտնվի նաեւ Ուիլլ Սմիթի դուստրը՝ Ուլլոուն (միանշանակ, Vogue-ն այլեւս առաջվանը չէ):

15-ամյա Ուիլլոուն կլուսանկարվի Chanel-ի հավաքածուով:

Աղբյուրը՝  Daily Mail



© NEWS.am STYLE