Բիկինիով Քիմ Քարդաշյանը՝ Նորթի եւ Սեյնթի հետ մեքսիկական լողափին

10:35   19 օգոստոսի, 2016

Անցյալ տարի դեկտեմբերին երկրորդ երեխային լույս աշխարհ բերելուց հետո հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը սկսեց լրջորեն աշխատել իր մարմնի վրա՝ ավելորդ քաշից ազատվելու եւ լողափնյա սեզոնին պատրաստվելու համար։ Եվ ահա, եկել է ժամանակը ցուցադրելու 8 ամիս քրտնաջան մարզվելու եւ Աթքինսի դիետային հետեւելու արդյունքը։

Մոտ 30կգ նիհարելուց հետո 35-ամյա հայուհին որոշել է 3-ամյա Նորթի եւ 8 ամսական Սեյնթի հետ մեկնել Խաղաղ օվկիանոսի ափին գտնվող մեքսիկական Պունտա Միտա բնակավայր՝ վայելելու իր արժանի հանգիստը։ Ի դեպ, Քարդաշյան-Ջեներ ընտանիքից բացի, այստեղ են սիրում հանգստանալ Դեմի Մուրը եւ Օռլանդո Բլումը։

Քիմն ընտրել է բնականը՝ մարմնագույն լողազգեստ, որը ցուցադրում է նրա շքեղ կազմվածը, հավաքված վարսեր եւ շատ նուրբ դիմահարդարում։

Փոքրիկ Նորթը նույնպես, հետեւելով մայրիկին, ընտրել է մարմնագույն լողազգեստ եւ բարձր հավաքված մազեր։

Դե իսկ փոքրիկ Սեյնթը վայելում է իր առաջին հանգիստը քույրիկի, մայրիկի եւ հայրիկի հետ՝ չնայած պապարացիներին չի հաջողվել ֆիքսել ռեփերին։

Քիմն օգնել է փոքրիկին անել իր առաջին քայլերը ավազի վրա։

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն իր kimkardashianwest.com կայքում հերքել էր հետույքի արհեստական մեծացման մասին լուրերը՝ խոստովանելով, որ հատուկ ներարկումներ է արել

«Ինձ կորտիզոնի ներարկում են արել: Մեր հարեւաններից մեկը Cedars հիվանդանոցում մաշկաբան էր: 2007 թվականին ես նրա մոտ գնացի՝ հետույքի մկանի ներարկում անելու, քանի որ փսորիազ ունեի: Ներարկման հետեւանքները քիչ հավանական էին, սակայն իմ դեպքը բացառություն դարձավ»,- պատմել էր Քիմը:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Splash News



© NEWS.am STYLE