Նարնջագույն զգեստով Քիմ Քարդաշյանը պարծեցել է իր նիհարած հետույքով

14:27   19 օգոստոսի, 2016

Համաձայնեք, որ քրտնաջան մարզումներից եւ դիետաներից հետո 30կգ նիհարելն այնքան էլ հեշտ չէ, իսկ ստացված արդյունքը չցուցադրելը նույնպես դժվար է։ Եվ ահա հենց այս հոգեվիճակում է Քիմ Քարդաշյանը, որը որդուն՝ Սեյնթին, լույս աշխարհ բերելուց հետո վայելում է իր լողափնյա հանգիստը Մեքսիկայում։

Սկզբում Քիմը երեխաների՝ 3-ամյա Նորթի եւ 8 ամսական Սեյնթի հետ գնացել է Խաղաղ օվկիանոսի ափին գտնվող մեքսիկական Պունտա Միտա բնակավայր, որտեղ պապարացիները Քիմին բռնացրել են մարմնագույն բիկինով, որը ցուցադրում էր նրա շքեղ կազմվածքը։

Բայց 35-ամյա գեղեցկուհին այսքանով չի սահմանափակվել եւ որոշել է Snapchat-ում պարծենալ իր նիհարած հետույքով։

Քիմին Մեքսիկայում ուղեկցում է մոդել Ժասմին Սենդերսը, որն իր կերպարով փորձում է նմանվել 35-ամյա հեռուստաաստղին։

Фото опубликовано Kim Kardashian West (@kimkardashian)

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE