Ներքնազգեստով Քիմ Քարդաշյանը ցուցադրել է յուղով պատված կրքոտ մարմինը

10:18   20 օգոստոսի, 2016

Ռաունդ 2-րդ...

Քիմ Քարդաշյանը 30կգ նիհարելուց հետո իր լողափնյա հանգիստն է վայելում Մեքսիկայում։

Երեկ առավոտյան երեխաների՝ Սեյնթի եւ Նորթի հետ Խաղաղ օվկիանոսի ափին գտնվող մեքսիկական Պունտա Միտա բնակավայրում զվարճանալուց բացի, հեռուստաաստղը Snapchat-ում որոշել էր պարծենալ իր նիհարած հետույքով՝ հրապարակելով կրքոտ հոլովակ։

Իսկ արդեն երեկոյան 2-րդ ռաունդն էր սպասվում նրա էջին հետեւող օգտատերերին։

Երեւում է, Քիմը չի կարողանում «աչքը կտրել» իր նիհարած կազմվածքից եւ հպարտությամբ ցուցադրում է այն։ Եվ եթե նախորդ անգամ Քիմը ներկայացել էր մարմնագույն բիկինով, ապա երեկ երեկոյան 35-ամյա գեղեցկուհին ներքնազգեստը հագին, մարմինը հատուկ յուղով պատելուց հետո, նոր սելֆիսեսիա է սկսել սենյակում։

Աղբյուրը՝ Daily mail



© NEWS.am STYLE