Աշխարհում ամենաթանկ վիլլան վաճառվում է 1 միլիարդ եվրոյով

19:29   20 օգոստոսի, 2016

Եթե ցանկանում եք զգալ, թե ինչպես են ապրում թագավորները, ապա Ֆրանսիայի հարավում գտնվող այս առանձնատունը հենց ձեզ համար։

Ընդ որում, «թագավոր» բառը պատահաբար չէր ընտրված, քանզի ձեզ ոչ միայն շքեղություն եւ ճոխություն է սպասվում, այլեւ զգալու եք Բելգիայի Լեոպոլդ 2-րդ թագավորի շունչը, քանզի նախկինում հենց նրան է պատկանել այս վիլլան։

Եվ Բելգիայի պատմության ամենադաժան եւ արյունարբու արքաներից մեկի սեփականությանը տիրանալու համար ձեզ հարկավոր է վճարել 1 միլիարդ եվրո։

Դրա դիմաց ձեզ կհանձնվի տասը սենյակներ, Օլիմպիական խաղերի չափանիշներին համապատասխան լողավազան, հազվադեպ հանդիպող բուսատեսակներով այգի եւ ծառայողական կառույցներ ունեցող առանձնատուն։

Ի դեպ, 2008-ին հենց այս շքեղ առանձնատունն է ցանկացել գնել ռուս օլիգարխ Միխայիլ Պրոխորովը, սակայն առանձնատան ներկայիս սեփականատեր համարվող՝ Grand Marnier կոնյակ եւ լիկյոր արտադրող Մարնե-Լապոստոլ ընտանիքը հրաժարվել է այն վաճառել 320միլիոն դոլարով։

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE