Ո՞ւմ կփրկեն առաջինը՝ մոլորված աղջնակին, տղային, շնիկին, թե կատվին

14:12   21 օգոստոսի, 2016

Բրիտանական Daily Mail պարբերականի ամերիկյան թղթակիցները Նյու Յորքում հետաքրքիր սոցիալական փորձ են արել, որի արդյունքները հավանաբար կզարմացնեն ձեզ։

Մարդկանցով լի այգում միայնակ եւ լքված «թողել» են փոքրիկ աղջնակի, տղայի, շնիկի, եւ կատվի՝ պարզելու, թե անցորդներն առաջինը ում կգան օգնության։

Փորձարկումը ցույց է տվել, որ մարդիկ առավել ուշադիր եւ հոգատար են եղել փոքրիկ աղջնակի նկատմամբ, որին 3 րոպե 2 վայրկյան անց մոտեցել են եւ հետաքրքրվել՝ ամեն ինչ կարգին է երեխայի մոտ։

4 րոպե 36 վայրկյան անց «փրկվել է» մոլորված շնիկը։

Այգու մայթին նստած կատուն նույնպես 10 րոպե անց գրավել է անցորդներից մեկի ուշադրությունը։

Իսկ ահա 6-ամյա Սեմը այդպես էլ անցորդներին չի «հետաքրքրել», եւ ոչ մեկը չի փորձել օգնել 45 րոպե «լքված» երեխային։



© NEWS.am STYLE