Ի՞նչ է ակնկալում Անդրեն գերմանական Daf BAMA երաժշտական մրցանակաբաշխությունից եւ ովքե՞ր են լինելու հայ երգչի հայտնի մրցակիցները

12:08   21 օգոստոսի, 2016

Օգոստոսի 27-ին Գերմանիայի Համբուրգ քաղաքում կկայանա Daf BAMA Music Awards-ը, որի «Լավագույն կատարող» անվանակարգում տարբեր երկրների հայտնի երգիչների կողքին առաջադրված է նաեւ հայ երգիչ Անդրեն: Անդրեի հետ այս անվանակարգում ներկայացված են նաեւ հայտնի երգիչ Դան Բալանը եւ «Եվրատեսիլ 2006»-ին Մակեդոնիան ներկայացրած Ելենա Ռիստեսկան:

«Իմ ելույթով ակնկալում եմ էլ ավելի լայնացնել օտար ազգերի լսարանս: Այդ հսկայական համերգասրահում ներկա կլինեն տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Նաեւ մեր հայրենակիցների ակտիվ քվեարկության շնորհիվ ակնկալում եմ հաղթանակ…»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց երգիչը, որը մրցույթին հանդես կգա իր արդեն հայտնի «Հում-հեյ» երգով:

«Բուռն ելույթ է սպասվում: Ինձ հետ բեմի վրա կլինեն նաեւ կրակոտ պարողներ»:

Ի դեպ, հայ երգիչներից այդ հեղինակավոր մրցնակաբաշխությանը ներկայացված է նաեւ Սիրուշոն:

Ինչ վերաբերում է Անդրեի ներկայիս գործունեությանը` տեղեկացնենք, որ երգիչն այս պահին գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ զբաղված է «Andrenaline» ռեալիթի շոուի աշխատանքներով:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE