Comedy Club-ի տղաները՝ Սեւանում

15:08   22 օգոստոսի, 2016

Վաղը՝ օգոստոսի 23-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում կանցկացվի այս ամռան ամենամեծ ու նշանակալից հումորային երեկոն, որի ընթացքում առաջին անգամ ելույթ կունենա Comedy Club-ի թոփ-կազմը՝ Գարիկ Մարտիրոսյանը, Գարիկ Խառլամովը, Տիմուր Բատրուդինովը, Դեմիս Կարիբիդիսը, Դմիտրի Սորոկինը, Անդրեյ Սկորոխոդը, USB խումբը և ռուսական հեռուստատեսության լավագույն երգիծական շոուի այլ մասնակիցներ։

Երեկ տղաները հասել են Հայաստան ու հասցրել են մի քանի լուսանկարներ հրապարակել Վրաստան-Հայաստան անցակետից։

Фото опубликовано ГарикМартиросян (@martirosian_official)

Մինչեւ Երեւան գալը տղաները կանգ են առել Դիլիջանում եւ Սեւանում։

Фото опубликовано Гарик Харламов (@garikkharlamov)

Իսկ ահա երեկոյան պտտվել են գիշերային Երեւանում։ Կասկադում էլ հանդիպել են դերասանուհի Ժաննա Բուտուլյանին։

Фото опубликовано Janna Butulyan (@jannabutulyan)



© NEWS.am STYLE