Քիմ Քարդաշյանն իր նմանակի միջոցով հիմարացրել է պապարացիներին Մեքսիկայում

11:05   23 օգոստոսի, 2016

Արեւմտյան պարբերականները շարունակում են քննարկել Քիմ Քարդաշյանի լողափնյա հանգիստը մեքսիկական Պունտա Միտա լողափին՝ չնայած Քիմը վաղուց վերադարձել է եւ Բեւերլի Հիլսում հասցրել է մասնակցել բարեգործական միջոցառման։

Սակայն ԶԼՄ-ները բացահայտել են, որ անցյալ շաբաթ օրը Քիմի փոխարեն պապարացիներին «աշխատեցրել է» հայուհու նմանակը՝ հիմարացնելով լուսանկարիչներին։

 

Քիմը մեկ օր որոշել է փախչել բոլոր տեսա եւ ֆոտոխցիկներից եւ այդ հարցում նրան օգնության է հասել իր նմանակը (որի անունը չի նշվում)։

 

Քիմի նման փարթամ կազմվածքով, երկար սեւ վարսերով կինը ընկերուհիների հետ (ինչպես սիրում է զվարճանալ հայուհին) ժամանակ է անցկացրել նույն լողափին գտնվող առանձնատանը։

Ավելին, նմանակը նույնպես ընտրել է մարմնագույն լողազգեստ, ինչպես Քիմը։

 

Իսկ թե ուր էր թաքնվել Քիմը մինչ պապարացիները անխնա լուսանկարում էին նրա նմանակին, դեռ հայտնի չէ։

Հիշեցնենք, որ Մեքսիկայում 35-ամյա գեղեցկուհին շքեղ ճաշկերույթ էր կազմակերպել իր դիմահարդար Հրուշ Աճեմյանի ծննդյան առթիվ: Ավելին, Քիմը հատուկ Հրուշի համար թվերք էր ցուցադրել: 

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ FameFlynet



© NEWS.am STYLE