Ռուս պոռնոաստղերը Պետդումային առաջարկել են «Սեքսի դասեր՝ աշակերտների համար» ծրագիր

13:12   23 օգոստոսի, 2016

Հայտնի ռուս պոռնոաստղեր Ելենա Բերկովան եւ Անգելինա Դորոշենկովան Պետդումային «Սեքսի դասեր՝ աշակերտների համար» ծրագիր են առաջարկել: Life.ru-ի փոխանցմամբ՝ հայտնի դերասանուհիները դիմել են Պետդումայի կրթության հանձնաժողովի նախագահ Վյաչեսլավ Նիկոնովին՝ առաջարկելով կատարելագործել դպրոցական ծրագիրը:

Նիկոնովի անունով գրված նամակում աղջիկները հստակ շարադրել են այն ուղղությունները, որոնցով պետք է դաստիարակել դպրոցականներին՝ «անվտանգության միջոցներ», սեքսով զբաղվելու մշակույթ, իրավաբանական պատասխանատվություն, անկանոն սեռական կյանքի հետեւանքներ, սեքսի տեսակների ուսումնասիրություն, լիբիդոյի բացահայտում:

Անգելինա Դորոշենկովա

«Դեռահասներին ուղղակի անհրաժեշտ է դպրոցում այս առարկան: Նրանք պետք է մասնագիտական հարցեր տան, որոնք չեն կարող քննարկել ծնողների հետ: Սեքսը մեր կյանքի կարեւոր մասն է, եւ դրա մասին իմանալն անհրաժեշտ է պատանի հասակից»,- ասել է Ելենա Բերկովան:

Ելենա Բերկովա



© NEWS.am STYLE