Comedy Club-ի առաջին մեգաշոուն՝ Երեւանում (ֆոտոռեպորտաժ)

23:11   23 օգոստոսի, 2016

Օգոստոսի 23-ին Երեւանում կայացավ Comedy Club սպասված համերգը: Հումորային ակումբի հայտնի ու սիրված կազմն առաջին անգամ ելույթ ունեցավ Հայաստանում:

«Շնորհակալ եմ, որ այսօր եկել եք այստեղ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր: Comedy Club-ի ամբողջ անձնակազմը շնորհակալ է ձեզ դրա համար: Այսօր շատ թեժ է լինելու բեմի վրա: Մենք անհամբերությամբ սպասում էինք մեր այս ելույթին: Գիտեք՝ Երեւանում կայացած մեր ցանկացած համերգ վերածվում է տոնի, եւ թեեւ սա մեր առաջին համերգն է Երեւանում, վստահ եմ՝ այն իսկական տոն է դառնալու»,-նշեց շոու ծրագրի պրոդյուսեր եւ հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանը:

Համերգի ընթացքում ներկայացվեցին թե արդեն սիրված, թե նոր համարներ: Հանդիսատեսի բուռն ծափահարությունների ներքո ելույթ ունեցան խմբի ամենասիրելի անդամները՝ Մարինա Կրավեցը, Անդրեյ Սկոռոխոդը, Դեմիս Կարիբիդիսը, Գարիկ Խառլամովը, Տիմուր Բատրուդինովը եւ United Sexy Boys խումբը:

Թե ինչ մթնոլորտ էր տիրում Comedy Club-ի երեւանյան համերգի ժամանակ, ավելի ցայտուն կփոխանցեն մեր լուսանկարները:

Սյունե Առաքելյան, Դիանա Հովհաննիսյան
Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE