Սիրուշոն վերադառնում է. երգչուհու նոր լուսանկարները

10:15   24 օգոստոսի, 2016

Տեւական դադարից հետո երգչուհի Սիրուշոն վերադառնում է։ Արդեն երկու երեխաների մայրիկ Սիրուշոն նոր լուսանկարներ է հրապարակել սոցցանցերի իր էջերում, որոնք հուշում են երկրպագուներին սպասվող նոր անակնկալի մասին։

Հավանաբար երգչուհին շուտով կներկայացնի իր նոր տեսահոլովակը, որը կկոչվի «Արմատ»։

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին համացանցում լուրեր տարածվեցին, որ ծնվել է Սիրուշոյի եւ Լեւոն Քոչարյանի երկրորդ երեխան։ Դրանից հետո ճանաչված երգչուհին իր էջերում տեղադրեց հեռուստաընկերությունների պրոֆիլակտիկ աշխատանքների մասին ազդարարող պատկերի նկարը՝ ակնարկելով, որ որոշ ժամանակով դադար է վերցնում։



© NEWS.am STYLE