Շակիրան Իբիցայում 20 հազար եվրո թեյավճար է թողել խոհարարին

13:14   24 օգոստոսի, 2016

Այս շաբաթ Շակիրան, Ժերար Պիկեն ու նրանց որդիները՝ Միլանն ու Սաշան, Իբիցայում էին հանգստանում: Երգչուհին ու հանրահայտ ֆուտբոլիստը հսկայական առանձնատուն էին վարձակալել, նաեւ Արգենտինայից հրավիրել էին անձնական շեֆ խոհարար:

Կերակրատեսակները այնքան են դուր եկել աստղային ընտանիքին, որ նրանք շեֆ խոհարարին 20 հազար եվրո թեյավճար են տվել:

Արգենտինական ռադիոհաղորդման եթերում հաղորդավար Նիկոլաս Կաետանոն ասել է, որ Պիկեն Իբիցայից մեկնելուց առաջ իր երկու գրպաններից 20 հազար եվրո է հանել ու տվել խոհարարին՝ ասելով «քեզ համար որեւէ բան գնիր»: Խոհարարի անձը չեն հայտնում:

Աղբյուրը՝ onthepulse.es



© NEWS.am STYLE