Աստղային make up. Ռոզի Հանթինգթոն-Ուայթլի (ֆոտո)

15:05   24 օգոստոսի, 2016

Մոդել Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին միշտ աչքի է ընկնում իր փայլուն տեսքով: Բարձրահասակ գեղեցկուհին գիտի, թե ինչպես պետք է շլացնի բոլորին իր խնամված տեսքով, ճաշակով եւ տարբերվող զգետներով եւ, իհարկե, անթերի դիմահարդարմամբ: Ռոզիին ավելի հատուկ են չեզոք երանգները:

Նա հաճախ է աչքերն ընդգծում բաց շագանակագույն կամ մարմնագույն երանգներով, իսկ շուրթերը` վարդագույնի նուրբ երանգներով:

Շիկահերը հեշտությամբ կարող է հայտնվել նաեւ առանց դիմահարդարման, քանի որ նա այս ասպարեզի ամենագեղեցիկ ներկայացուցիչներից է:

Ռոզի Հանթինգթոն-Ուայթլիի անզուգական կերպարներից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE