Տասը խորհուրդ, որոնք պետք է հասցնել տալ աղջկան, քանի դեռ նրա 18 տարին չի լրացել

22:04   30 սեպտեմբերի, 2016

1. Նախ եւ առաջ, դու պետք է սիրես քեզ:

2. Միջնակարգ դպրոցում խնդիրները դեռեւս խնդիրներ չեն:

3. Քո կյանքում շատ նախանձ եւ ստոր աղջիկներ կլինեն, նրանցից բարձր եղիր:

4. Եթե հանդիպես այնպիսի մարդու, որը քեզ համար իսկական ընկեր դառնա, մի կորցրու նրան, կարեւոր չէ, թե որքան հեռու կլինեք իրարից:

5. Իրերն ու զարդերը քեզ իրոք երջանիկ չեն դարձնի:

6. Պետք չէ որեւէ մեկին դատապարտել, բայց պատրաստ եղիր նրան, որ շատերը կդատապարտեն քեզ: Ուղղակի ուշադրություն մի դարձրու նրանց վրա:

7. Միշտ ասա այն, ինչ մտածում ես, բայց միշտ մտածիր, թե ինչ ես ասում:

8. Նույնիսկ ամենալուրջ խնդիրն աշխարհի վերջը չէ:

9. Կյանքում քո առաջ նպատակ դիր եւ գնա դեպի այդ նպատակը, եւ պետք չէ փոշիանալ մանրուքների վրա:

10. Երբեք քեզ մի համեմատիր ուրիշների հետ, նրանք երբեք դու չեն դառնա:

Նյութը` Klubber-ի



© NEWS.am STYLE