Լեոնարդո դի Կապրիոն Նինա Ագդալի հետ ավտովթարից հետո սկսել է հեծանիվ վարել

18:28   24 օգոստոսի, 2016

Անցյալ շաբաթվա վերջին համաշխարհային մամուլում քամու արագությամբ տարածվեցին լուրեր այն մասին, որ օսկարակիր դերասան Լեոնարդո դի Կապրիոն եւ նրա մոդել ընկերուհին՝ Նինա Ագդալը, ավտովթարի են ենթարկվել Հեմփթոնսում (Նյու Յորք)։ Բարեբախտաբար հոլիվուդյան սրտերն ու նրա դանիացի գեղեցկուհին չէին տուժել։ Սակայն հավանաբար Լեոն դեռ ուշքի չի եկել վթարից, քանզի այս շաբաթ Նյու Յորքում նրան «բռնացրել են» հեծանիվ վարելիս։

Հիշեցնենք, որ Լեոն վթարի է ենթարկվել ընկերոջ Mini Cooper-ով։ Պատահարից հետո 41-ամյա դերասանն անմիջապես դուրս է եկել մեքենայից՝ համոզվելու, որ ոչ ոք չի տուժել եւ բոլորի հետ ամեն ինչ կարգին է։

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE