Comedy Club-ի տղաները հեռանում են Հայաստանից

10:25   25 օգոստոսի, 2016

Օգոստոսի 23-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում կայացած հումորային մեգաշոուից հետո Comedy Club-ի տղաները հեռանում են։

Սիրված դերասանները ինչպես մեքենայով եկել էին, այդպես էլ գնում են Հայաստանից։ Այս մասին տեղեկանում ենք հայտնի շոուի ամենասիրված արտիստներից Գարիկ Խառլամովի Instagram-ում հայտնված հոլովակից։

Видео опубликовано Гарик Харламов (@garikkharlamov)

Մեկնաբանության մեջ Գարիկն իր էջին հետեւողներին պատմել է Սեւանի իշխանի մասին.

«Սեւան։ Սեւանա լիճ։ Հայաստան։ Այս լճում են լողում ամբողջ աշխարհում հայտնի Սեւանի իշխանն ու ամենահամեղ խեցգետինները»,- գրել է Խառլամովը, որը Երեւանում հիվանդացել էր։

Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին, երբ տղաները գալիս էին Հայաստան, նրանք կանգ են առել Սեւանում։ Հավանաբար իշխան ու խեցգետին են համտեսել, ինչն այդքան տպավորել է նրանց։ 

Բարի ճանապարհ մաղթենք տղաներին։

 



© NEWS.am STYLE