Թափանցիկ տոպով Քիմ Քարդաշյանը կրկին ցուցադրել է կուրծքը

11:08   25 օգոստոսի, 2016

Քիմ Քարդաշյանի երկրպագուները դեռ երկար կհիշեն նրա այլցելությունը Մեքսիկա եւ լողափնյա հանգիստը Պունտա Միտա բնակավայրում։ Չնայած Քիմը վաղուց վերադարձել է եւ Բեւերլի Հիլսում հասցրել է մասնակցել բարեգործական միջոցառման՝ նրա գայթակղիչ լուսանկարները դեռ չեն սպառվել եւ շարունակում են «ջրի երես դուրս գալ»։

Մեքսիկայում հանգստանալիս մարզումների եւ Աթքինսի դիետայի միջոցով 30 կգ նիհարած հեռուստաաստղը ոչ միայն կրքոտ սելֆիսեսիաներ է արել՝ սկզբում պարծենալով իր հանրահայտ հետույքով, այնուհետեւ յուղով պատված «կրակոտ» մարմնով, այլեւ ներկայացել է սեւ թափանցիկ տոպով, որը ցուցադրել է Քիմի կուրծքը։

Քիմը բավականին լուրջ կամ միգուցե տխուր է թվում։

Այնուհետեւ Քիմը կերպարանափոխվել է եւ ընկերուհիների հետ մի քիչ հանգստանալուց հետո, սկսել է երկրորդ ֆոտոշարքը՝ այս անգամ սպիտակ տոպով։

Հիշեցնենք, որ նույն մեքսիկական լողափին հանգստանալիս անցյալ շաբաթ օրը Քիմի փոխարեն պապարացիներին «աշխատեցրել էր» նրա նմանակը՝ հիմարացնելով լուսանկարիչներին։ Քիմը մեկ օր որոշել էր փախչել բոլոր տեսա եւ ֆոտոխցիկներից։ 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Splash News



© NEWS.am STYLE