Միշտ ատել եմ այդ Ջեյմս Բոնդին. Շոն Քոններին այսօր դարձավ 86 տարեկան

14:15   25 օգոստոսի, 2016

Այսօր ծննդյան 86-ամյակն է նշում ամերիկացի հայտնի դերասան Շոն Քոններին: Հոլիվուդյան դերասանն առավել հայտնի է Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմերից: 007 գործակալին նա մարմնավորել է նրա մասին պատմող 7 ֆիլմերում:

Իր ստեղծագործական գործունեության ընթացքում դերասանն արժանացել է մի շարք պարգեւների` այդ թվում «Օսկարի», BAFTA եւ «Ոսկե Գլոբուս» մրցանակների:

Շոն Քոններին ասել է.

«Չեմ կարծում, թե ինչ-որ սխալ բան կա կնոջը հարվածելու մեջ: Պարզապես, նրան պետք չէ հարվածել այնպես, ինչպես կհարավածեիք տղամարդուն»:

«Ընդունում եմ` ես լավ եմ վարձատրվում, բայց ոչ այնքան լավ, որքան աշխատում եմ»:

«Միայն փորձություններն են քեզ շարժառիթ տալիս»:

«Չեմ կարծում, թե երբեւէ էլի կնկարահանվեմ: Այնքան լավ հիշողություննր ունեմ նկարահանումների հետ կապված, բայց դրանք արդեն անցյալում են»:

«Միգուցե, ես լավ դերասան չեմ, բայց եթե ուրիշ բանով զբաղվեի, ավելի վատ մասնագետ կլինեի»:

«Միշտ ատել եմ այդ Ջեյմս Բոնդին: Սիրով կսպանեի նրան»:

«Սիրում եմ կանանց… Ճիշտ է` չեմ հասկանում նրանց, բայց սիրում եմ»:

«Կարծում եմ` ամենաանփոխարինելի բանն առավելությունն է»»

«Սերը չի կարող աշխարհը փոխել, բայց եկեք ընդունենք, որ այն ավելի կարեւոր է դարձնում ամեն ինչ»:

«Ես երբեք ոչ մի ասպարեզում ռեկորդակիր չեմ եղել»

Սյունե Առաքելյան 



© NEWS.am STYLE