Տիմատին՝ Թուրքիայում. Սա այն սակավաթիվ վայրերից է, որտեղ եւ՛ ռուսները, եւ՛ ուկրաինացիները, եւ՛ հայերը, եւ՛ ադրբեջանցիները միասին զվարճանում են

13:20   25 օգոստոսի, 2016

Հանրահայտ ռեփեր Տիմատին հիմա Թուրքիայի Կեմեր քաղաքում է, որտեղ երեկ նա արդեն համերգ է տվել տեղի գիշերային ակումբում։

Իր Instagram–ում ռեփերը հրապարակել է տեսագրություն համերգից, որտեղ նա թուրքական դրոշն է ծածանում ու ողջունում հանդիսատեսին.

«Ես շատ ուրախ եմ, որ Ռուսաստանի ու Թուրքիայի դիվանագիտական հարաբերությունները վերականգնվեցին: Պետք է ասեմ, որ ես արդեն հասցրել էի կարոտել մեր աղմկոտ համերգները: Սա այն սակավաթիվ վայրերից է, որտեղ կողք-կողքի համերաշխ միասին զվարճանում են թե ռուսներ, թե ուկրաինացիներ, թե հայեր, թե ադրբեջանցիներ, ղազախներ ու թուրքեր»,- ստորագրել է հոլովակը ռեփերը:

A video posted by Black Star (@timatiofficial) on



© NEWS.am STYLE